կարևոր
404 դիտում, 2 շաբաթ առաջ --> 2021-04-15 23:45

Շախմատիստ Արթուր Դավթյանը Նովի Սադի մրցաշարում գրավեց 2-րդ հորիզոնականը

Շախմատիստ Արթուր Դավթյանը Նովի Սադի մրցաշարում գրավեց 2-րդ հորիզոնականը

Հայաստանը ներկայացնող շախմատիստները հաջող արդյունք են գրանցել Սերբիայի միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիան:

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտվեց Third Saturday Mix 200 մրցաշարը, որին մասնակցում էին 18 շախմատիստ, այդ թվում՝ 6 գրոսմայստեր և 7 միջազգային վարպետ։ Մրցաշարում հաջող հանդես եկան պատանի շախմատիստներ Արթուր Դավթյանը և Մամիկոն Ղարիբյանը։ Դավթյանը 10 հնարավորից վաստակեց 7 միավոր, գրավեց 2-րդ հորիզոնականը և 12 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը։ Ղարիբյանը վաստակեց 6,5 միավորով գրավեց 3-րդ հորիզոնականը և 13 կետով բարելավեց անհատական վարկանիշը։ Մրցաշարի հաղթող դարձավ 8 միավոր վաստակած գրոսմայստեր Հանս Մոկե Նիեմանը։