կարևոր
1216 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-15 19:40

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը երեկ հետաձգվեց, այսօր՝ չեղարկվել է

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի  նիստը երեկ հետաձգվեց, այսօր՝ չեղարկվել է

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստն այսօր չեղարկվել է, ԵՊՀ հանրային կապերի ծառայությունը ներողություն է խնդրում գործընկերներից՝ Հոգաբարձուների խորհրդի այսօր նախատեսված նիստի չեղարկման վերաբերյալ նախօրոք չտեղեկացնելու համար:

«Նիստի չեղարկման վերաբերյալ տեղեկատվությունն ակնկալվում էր ստանալ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար, նախագահի պարտականությունները կատարող Միքայել Մալխասյանից, սակայն ինչպես ներկա մյուս լրագրողները, այնպես էլ մեր ծառայության աշխատակիցներն այդ մասին  տեղեկացվել են այսօր՝ ժամը 17:00-ին, ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում»,- ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Երեւանի պետհամալսարանում ապրիլի 14-ին հրավիրվել էր Մայր բուհի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը հետաձգվել էր քվորում չլինելու պատճառով։