15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
ՀՅԴ Հայ Դատի Կանադայի հանձնախումբը հայտնում է, որ Կանադայի խորհրդարանի անդամ եւ Կանադա-Հայաստան խորհրդարանական խմբակցության նախագահ Բրայըն Մեյը հատուկ նամակ է հղել Կանադայի արտաքին գործերի նախարարին, որում խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից իրագործված՝ հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգության սրբապղծումը եւ պահանջել հայ ռազմագերիների անհապաղ վերադարձը՝ Հայրենիք:
Բրայըն Մեյը նաեւ պահանջել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդներին հնարավորություն տրվի հետաքննական այցելություն կատարելու Արցախ՝ ստուգելու համար հայկական պատմական հուշարձանների վիճակը։