կարևոր
1070 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-15 18:00

ՀՀ ներկված «AstraZeneca» պատվաստանյութի պիտանելիության ժամկետը լրանում է մայիսի 31-ին

ՀՀ ներկված «AstraZeneca» պատվաստանյութի պիտանելիության ժամկետը լրանում է մայիսի 31-ին

Այսօր Ազգային ժողովում ՀՀ առողջապահության նախարարը, պատասխանելով պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, հաստատել է, որ  Հայաստանի Հանրապետություն ներկրված կորոնավիրուսային հիվանդության դեմ «AstraZeneca» պատվաստանյութի ժամկետը լրանում է մայիսի 31-ին:

Անահիտ Ավանեսյանի հավաստմամբ՝ կորոնավիրուսի դեմ բոլոր պատվաստանյութերն էլ ունեն շատ կարճ օգտագործման ժամկետ: «Այն, որ Հայաստան ժամանած պատվաստանյութն ունի 2 ամսից մի փոքր ավելի օգտագործման ժամկետ, լրիվ բավարար է»: 

Նախարարը նշել է, որ մասնավոր ընկերությունները ևս հայտ են ներկայացրել, որ հնարավորություն ունենան ներկրելու և գործընթացին մասնակից լինելու: «Լիցենզիա ունեցող մասնավոր ընկերությունները՝ մեծածախ դեղագործական գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցողները հայտ են ներկայացնում Առողջապահության նախարարություն՝ մատնանշելով և՛ պատվաստանյութի տեսակը, և՛ քանակը»,-ասաց նա և նշեց, որ մասնավոր ընկերությունները պետք է ստանան մեկանգամյա ներկրման թույլտվություն, հետո միայն կարող են օգտագործել պատվաստանյութերը՝ նախարարի կողմից հաստատված հստակ չափորոշիչների ներքո:  

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ փետրվարի 15-ի հրամանով հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների ռիսկի խմբերը և պատվաստման փուլերը։

Հավելենք նաև, որ Դանիան առաջին երկիրն է, որ նախօրեին հայտարարեց Covid-19-ի դեմ AstraZeneca պատվաստանյութի օգտագործումն ամբողջությամբ դադարեցնելու մասին: