կարևոր
2557 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-15 16:37

«Իկրայի գործով» այսօրվա դատական նիստը պարզապես սենսացիոն էր. Ռուբեն Մելիքյան

«Իկրայի գործով» այսօրվա դատական նիստը պարզապես սենսացիոն էր. Ռուբեն Մելիքյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Շուշան Փաշինյանի հայցն ընդդեմ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանի գործով դատական նիստը, որն առավել հայտնի է որպես «Իկրայի» գործ։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նիստին և այն անվանել՝ սենսացիոն։ 

«Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետի տեղակալը ոչ միայն որպես վկա չի ներկայացել դատական նիստին, այլ նաև գրավոր ձևով դատարանին չի զգուշացրել, որ իրեն այլևս չկանչեն դատարան:

Սա բացարձակ լկտիություն է և Դատարանի ինստիտուտի նկատմամբ անհարգալից վերաբերմունք։

Վախենում ե՞ք գալ դատարան ու դռնբաց դատական նիստում պատասխանել մեր հարցերին»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի դուստրը դատի էր տվել «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանին:

Շուշան Փաշինյանը պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները եւ 2 միլիոն դրամ փոխհատուցում վճարել: Հայցի պատճառը Սամսոնյանի՝ հունվարի 26-ին արված ֆեյսբուքյան գրառումն է: Նա գրել էր, թե Նիկոլ Փաշինյանը հաճախ իր միջնեկ դստեր համար 1 կիլոգրամը 3 հազար դոլարով սեւ խավիար է գնել ռեստորաններից մեկից:

Սամսոնյանը նշել էր նաեւ, թե վարչապետի թիկնապահները գնացել էին այդ ռեստորան՝ դարձյալ խավիար գնելու, սակայն ցանկացել են փոխանցմամբ գումարը տալ: Ռեստորանից նրանց հայտնել են, թե այդ պարագայում կիլոգրամը 3 հազար դոլարի փոխարեն կարժենա 5 հազար դոլար: Վարչապետն էլ, ըստ Նարեկ Սամսոնյանի գրառման, բարկացել է եւ որոշել ռեստորանին հարկայինով պատժել հենց տեղում: