16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Ի՞նչ կապ ունի ԱՄՆ զորքի դուրսբերումը Աֆղանստանից մեզ հետ: Թեմային ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
«Նախագահ Բայդենը որոշել է այս տարի ամերիկյան զորքերն ամբողջությամբ դուրս բերել Աֆղանստանից, վերջ դնելով ԱՄՆ պատմության ամենաերկարատև պատերազմին:
Միանգամից ասեմ: Ադրբեջանը ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակություն ուներ այն բանի համար, որ հենց Ադրբեջանի տարածքով էին անցնում «Northern Distribution Network»-ի մատակարարումները: Այսինքն Ադրբեջանը ԱՄՆ-ի համար կարևոր հաբ էր բոլոր տեսակի բեռներ Ադրբեջանի տարածքով Աֆղանստանում տեղակայված ամերիկյան զորքերին հասցնելու համար:
Այդ փոխադրումների հաշվին Բաքուն քաղաքական, դիվանագիտական և տնտեսական դիվիդենտներ էր շահում՝ Վաշինգտոնն էլ շատ դեպքերում աչք էր փակում Բաքվի տարատեսակ գործողությունների վրա:
Հետայսու Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը ԱՄՆ-ի համար փոխվելու է»,-գրել է Սարգսյանը:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է զորքերն Աֆղանստանից դուրս բերել մինչ սեպտեմբերի 11-ը՝ չտեղավորվելով ամերիկյան նախորդ վարչակազմի կողմից համաձայնեցված ժամկետի՝ մայիսի 1-ի շրջանակում: Բայդենը հայտնել է, որ սեպտեմբերի 11-ը վերջնական ժամկետն է, սակայն հնարավոր է, որ զորքերը դուրս կբերվեն «մինչ այդ ժամկետը»: