կարևոր
996 դիտում, 6 ամիս առաջ - 2021-04-15 13:02

Քարվաճառում ադրբեջանական ուղղաթիռ է վթարվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Քարվաճառում ադրբեջանական զինված ուժերի ուղղաթիռ է վթարվել, այս մասին փոխանցում է Karabakh Records Telegram-ալիքը՝ ներկայացելով նաև կադրեր ուղղաթիռից։

Տեղեկություններ,սակայն, չկան, թե երբ է դեպքը տեղի ունեցել։

Ալիքի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը թաքցնում է վթարված ուղղաթիռի փաստը՝ չհայտնելով նաև անձնակազմի ճակատագրի մասին։

Քարվաճառն ադրբեջանական կողմին է անցել 2020 նոյեմբերի 10-ի՝ պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո։