կարևոր
1214 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-15 12:51

Թուրքիան Իրանի սահմանի մոտ ռազմաբազա է հիմնում

Թուրքիան Իրանի սահմանի մոտ ռազմաբազա է հիմնում

Թուրքիան Իրանի Արդաբիլ նահանգի Գառմի քաղաքի մոտ՝ սահմանից տասը կիլոմետր հեռավորության վրա, երկու թռիչքուղիներով տարբեր առաջադեմ սարքավորումներով ռազմաբազա է հիմնում:

Փակագիծ վերլուծական կենտրոնը հայտնում է, որ այս գործողությունը վտանգ է համարվում Իրանի համար՝ Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության դեմ կատարվող ոտնձգությունների հարցում:

Բացի այդ, օրերս հայտնի դարձավ, որ Թուրքիան նաեւ ռազմաբազա է հիմնում Վրաստանում՝ հայկական Ջավախքի շրջանում: Այսպիսով, ամբողջական է դառնում,  Հայաստանին ռազմական փակ օղակի մեջ շրջափակելու թուրքական նախագիծը: