կարևոր
2080 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-15 12:36

Բարձրագույն Դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել

Բարձրագույն Դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել

Բարձրագույն Դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել, առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման։ Այս տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել են Ռուբեն Վարդազարյանն ու ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։

Դատական խորհուրդը գլխավոր դատախազությունից գրությունն արդեն ստացել է։ Վարդազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով դատախազույթունը միջնորդություն չի ներկայացրել, այդ իսկ պատճառով խորհրդի համաձայնությունը ստանալու կարիք չկա։ Ամեն դեպքում, դադարեցվելու է Վարդազարյանի ԲԴԽ անդամի լիազորույթունները եւ այն ժամանակավորապես կատարելու է տարիքով ավագ անդամը՝ Գագիկ Ջհանգիրյանը:

Ռուբեն Վարդազարյանը հայտնվել էր իշխանության ու հատկապես խորհրդարանական մեծամասնության թիրախում դեռ 2020 թվականի դեկտեմբերից, երբ ԲԴԽ անունից տարածվեց դատարանների անկախությունը վերահաստատող եւ ճնշուներին չենթարկվելու կոչ արեց, որն իշխանականներն ընկալեցին  իբրեւ քաղաքական հայտարարություն։ Անցնող ամիսներին իշխանությունները խիստ դժգոհ են դատարանների՝ հատկապես ընդդիմադիր գործիչների դեմ հարուցված քրեական գործերի եւ նրանց խափանման միջոցների ընտրության հարցերով կայացրած որոշումներից։