կարևոր
1693 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-15 11:12

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները «բայրաքթար» չարիքի վերջը տալու են. քաղաքագետ

Դաշնակցությունը հակաօդային պաշտպանության համակարգեր չունի, բայց ունի Հայ դատի հանձնախմբեր ու գրասենյակներ, որոնք «բայրակթար» կոչվող չարիքի վերջը տալու են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու, քաղաքագետ Գևորգ Ղուկասյանը:

«ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի հետևողական ջանքերի արդյունքում, Կանադան արդեն իսկ կասեցրել է բայրակթարի առանցքային դետալի՝ WESCAM ընկերության տեսանկարահանող ու տեղորոշող ապարատների արտահանումը Թուրքիա։

Հաճախ հանրային դիվանագիտությունն ունակ է անելու ավելին, քան պետական դիվանագիտությունը՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Օրինակ, որևէ երկրի հայ համայնք հաջողությամբ կարող է ցանկացած հարց դարձնել ընդունող պետության նույնիսկ ներքաղաքական քննարկման հարց և իբրև քաղաքացի պահանջներ ներկայացնել պետական կառույցներին․ մի բան, որը պետական դիվանագիտության գործիքակազմից դուրս է»։