24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Դանիան նախօրեին հայտարարել է Covid-19-ի դեմ AstraZeneca պատվաստանյութի օգտագործումն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Այս մասին հայտնում է France 24-ը:
Ի դեպ Դանիան դարձել է առաջին եվրոպական երկիրը, որն այդ քայլին է դիմել՝ հազվադեպ, բայց լուրջ կողմնակի ազդեցությունների կասկածների պատճառով։
«Դանիայում պատվաստումների արշավը կշարունակվի առանց AstraZeneca պատվաստանյութի»,- լրագրողներին հայտարարել է Դանիայի առողջապահության վարչության տնօրեն Սորեն Բրոսթրոմը։
Ըստ նրա առկա է պատվաստանյութից հետո թրոմբոզի առաջացման վտանգ, ինչը կարող է արձանագրվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո մինչև տասը օրվա ընթացքում:
«Որոշումը կախված է համատեքստից։ Դանիայում ռիսկային գոտում գտնվող անձանց մեծ մասը պատվաստվել է, և համավարակը հսկողության տակ է»,- նշել է Բրոսթրոմը:
Դանիայի առողջապահության վարչությունը նաև ընդգծել է՝ «իրավիճակից կախված` կարող է կրկին կիրառել պատվաստանյութը»։
Հիշեցնենք, որ Հայաստանում արդեն սկսվել է AstraZeneca պատվաստանյութի պատվաստումները: