04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Կոտայքի մարզում ապրիլի 15-ին՝ ժամը 01։00-ի սահմաններում, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել: Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղում վարորդը վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի և նրանց թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, 2-ը տեղում մահացել են, 4-ը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածները և վիրավորները ծառայում էին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում։
Վարորդը Կոտայքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Կարեն Միքայելյանն է։ Վերջինս ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է՝ եղել է ոչ սթափ։ Վարորդը ձերբակալվել է։