կարևոր
1913 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-15 09:04

Այսօր ապրիլի 15–ն է. 1452 թ. հենց այս օրը ծնվել է Լեոնարդո դա Վինչին՝ իտալացի աշխարհահռչակ նկարիչ

Այսօր ապրիլի 15–ն է. 1452 թ. հենց այս օրը ծնվել է Լեոնարդո դա Վինչին՝ իտալացի աշխարհահռչակ նկարիչ

Ապրիլի 15-ը տարվա 105-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 260 օր:

  • 1452 թ. - ծնվել է Լեոնարդո դա Վինչին՝ իտալացի աշխարհահռչակ նկարիչ, ճարտարապետ, քանդակագործ, նաև բժիշկ ու գյուտարար:
  • 1891 թ. - ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը ցուցադրեց իր ստեղծած կինետոսկոպը` շարժվող պատկերներ ցուցադրող սարքը:
  • 1894 թ. - ծնվել է Նիկիտա Խրուշչովը՝ ԽՄԿԿ առաջին քարտուղար, ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ:
  • 1904 թ. - ծնվել է Արշիլ Գորկին՝ ամերկահայ նշանավոր նկարիչ:
  • 1906 թ. - ստեղծվեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը` ՀԲԸՄ-ն, ամենախոշոր հայկական բարեգործական հասարակական կազմակերպություններից մեկը:
  • 1949 թ. - ծնվել է Ալլա Պուգաչովան՝ ռուս ճանաչված երգչուհի, խորհրդային և ռուսական էստրադայի առաջին մեծության աստղերից մեկը:
  • 1989 թ. - Անգիայի Շեֆիլդ քաղաքի Հիլզբորո ֆուտբոլային մարզադաշտում տեղի ունեցան ողբերգական դեպքեր, որոնց արդյունքում զոհվեց մոտ 100 մարդ 700-ից ավել մարդիկ ստացան մարմնական վնասվածքներ: