Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում քննարկվել է Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակման հարցը:
Դեռևս հունվարին հանրային մուլտիպլեքսում հանրապետական, մայրաքաղաքային և մարզային սլոթերի օգտագործման համար կայացած մրցույթների արդյունքում մնացել էր մայրաքաղաքային մեկ ազատ սլոթ, որի համար, համաձայն <Տեսալսողական մեդիայի մասին> օրենքի, հայտարարվել էր նոր մրցույթ:
Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել «Փաստինֆո» ՍՊ, «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունները:
Նիստի ընթացքում հրապարակվել են հայտերը և ընկերությունները ներկայացրել են իրենց հետագա գործունեության մասին ծրագրերը։
Հանձնաժողովը հայտերն ուսումնասիրելու համար ունենալու է մինչև 60 օր, որից հետո վարկանիշային գնահատման միջոցով կհայտարարի հաղթող ընկերության անունը։