կարևոր
1325 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-14 22:35

Մասնագիտական պարապմունքներ 5-րդ զորամիավորումում

Մասնագիտական պարապմունքներ 5-րդ զորամիավորումում

5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն ապրիլի 14-ին անցկացրել են մասնագիտական պարապմունքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Մշակվել և իրականացվել են անհատական ու խմբային վարժանքներ, ստուգվել են զինծառայողների փոխհամաձայնեցված գործելու կարողություններն ու մասնագիտական հմտությունները:

Պարապմունքներին ներգրավված զինծառայողները, քողարկման և հետախուզական հմուտ գործողությունների կիրառմամբ, ոչնչացրել են պայմանական հակառակորդի կենդանի ուժն ու զբաղեցրել նպաստավոր դիրքեր։