կարևոր
1242 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-14 22:20

Իրանը ուրանի հարստացումը կհասցնի 60 տոկոսի

Իրանը ուրանի հարստացումը կհասցնի 60 տոկոսի

Իրանը հաջորդ շաբաթ ուրանի հարստացումը կհասցնի 60 տոկոսի, այսինքն՝ գրեթե ռումբի ստեղծման աստիճանի:

Նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ սա Նաթանզի միջուկային կենտրոնում տեղի ունեցած սադրանքի պատասխանն է:

Անցած շաբաթ Նաթանզում տեղի ունեցած վթարի համար Թեհրանն Իսրայելին է մեղադրում՝ կատարվածը որակելով որպես «միջուկային ահաբեկչություն»: Ամեն դեպքում, Իրանի նախագահը պնդել է, թե միջուկային զենք ստեղծելու մտադրություն չունեն, Թեհրանի միջուկային ուսումնասիրությունները խաղաղ բնույթ են կրում:

Ռոհանիի խոսքով՝ դա անհրաժեշտ է բժշկության համար: