կարևոր
1443 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-14 21:19

Իշխանության թեւի հոտնկայս ծափահարություններն անարգանք են մեր զոհերի հիշատակին եւ Եռաբլուրին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Փաշինյանի այսօրվա ելույթն ԱԺ-ում եւս մեկ անգամ վկայեց, որ նա ոչնչի առջեւ կանգ չի առնում, իսկ իշխանության թեւի հոտնկայս ծափահարություններն անարգանք են մեր զոհերի հիշատակին եւ Եռաբլուրին: Ահա այս տեսակ էին արձագանքները ընդդիմադիր տարբեր քաղաքական ուժերի, հասարակության կողմից:

Փաշինյանը պարտության համար մեղադրեց բոլորին,  նախկիններին, բանակին, գեներալիտետին, իրեն մեղավոր չհամարելով, երբ պատերազմից առաջ ասում էր՝ թող ոչ ոք չկասկածի զորավարական ունակությունների վրա:

Անգամ հայտնի դարձավ, որ Փաշինյանը քառատող է նվիրել Իլհամ Ալիեւին, որն արտասանեց երկու անգամ խորհրդարանի ամբիոնից։

Կառավարության 2020 թվականի գործունեության կատարողականի մասին օրենքով պահանջված 1 ժամանոց ելույթն ամեն ինչ էր, բացի կառավարության գործունեության շարադրումից։

Առավել ուշագրավ դրվագները փորձել է ամփոփել Հայկ Սահակյանը։