կարևոր
1869 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-14 23:47

Ուզում եմ երբեք չնսեմացնեք ձեր զավակներ հերոսականությունը և երբեք չասեք, թե իզուր եղավ այդ ամեն ինչը․ Տարոն Տոնոյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ուզում եմ երբեք չնսեմացնեք ձեր զավակներ հերոսականությունը և երբեք չասեք, թե իզուր եղավ այդ ամեն ինչը, այդ ամեն ինչը իզուր կլիներ, եթե մենք այստեղ նստած չլինեինք և Երևանն ու Հայաստանը չլիներ, իրենց պայքարի արդյունքում է, որ մենք այսօր այստեղ ենք, այդ «իզուր» բառը դավաճանություն է մեր տղերքի հանդեպ: Այս մասին մասին հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ գումարտակի նահատակների պարգևատրման արարողությանը։

«Ես ոչ թե Դաշնակցության գումարտակն է, դրա համար եմ ասում, ես նկատի ունեմ պատերազմի բովով անցած մեր զինծառայողներին։ Մեզ թելադրվում է հենց դա՝ որպեսզի մենք չհերոսականացնենք մեր տղաներին, որպեսզի մենք հպարտանալու հնարավորւթյուն էլ չունենանք, և շատերը միամտաբար վերցնում են դա։ Մեր տղերքը ո՛չ միամտաբար, ո՛չ էլ պակաս կազմակերպվածության զոհ են դարձել․ կամավորը իր առաջադրանքը կատարել է, իր նվիրումը արել է իր հայրենիքի հանդեպ»,-ասաց Տարոն Տոնոյանը։

Նա նշեց, որ մենք՝ ողջ մնացածներս, պիտի կարողանանք այդ առուծախը մեր տղաների շիրիմներից հեռու պահել։

«Ինձ համար այդ տղաները հավասար են Կարոտին, Պետոյին, Ասկոլկին, Դուշման Վարդանին, թող մեր բոլորի համար նրանք նույնը լինեն, նրանք մեր հերոսներն են»,-ասաց Տարոն Տոնոյանը։

Հիշեցնենք, որ Հ. Պարոնյանի անվան թատրոնում այսօր տեղի ունեցավ «Կամավորական շարժում» ՀԿ-ի Գումարտակի նահատակների պարգևատրման արարողությունը: Արցախի համար մղված մարտերում հերոսաբար զոհված գումարտակի  27 նահատակներից երկուսը հետմահու պարգևատրվեցին Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» շքանշանով, մյուսները՝  «Արիության համար» մեդալով: