կարևոր
1984 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-14 19:21

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը հետաձգվել է՝ քվորում չլինելու պատճառով (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երեւանի պետհամալսարանում ապրիլի 14-ին հրավիրվել էր Մայր բուհի հոգաբարձուների խորհրդի նիստը։

Հիշեցնենք, որ կառավարության կողմից հոգաբարձուների խորհրդում ներկայացված անդամներից 15-ը խորհրդին իրենց անդամակցությունը դադարեցնելու դիմում են ներկայացրել ։

Կառավարության կողմից ներկայացված միայն մեկ անդամ՝ Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար Ավետիք Քերոբյանը, չի ներկայացրել անդամակցությունը դադարեցնելու դիմում։

Նրա առաջարկով Հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստի օրակարգում ներառվել էր երկու հարց` Հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրելու եւ խորհրդից դուրս գալու դիմում ներկայացրած հոգաբարձուների անդամակցությունը վաղաժամ դադարեցնելու հարցերը։

Ավետիք Քերոբյանն առաջարկել է նիստը հետաձգել, քանի որ, ըստ իրենց՝ որոշումների կայացման համար հարկավոր է, որ լինի քվորում, ինչը չկա։

Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ` նիստը հետաձգվեց, այն կշարունակվի վաղը՝ ժամը 17։00-ին։