կարևոր
340 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-14 18:50

Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է իրականացնել ազգամիջյան թշնամանքի հրահրման իր քաղաքականությունը․ Մայր Աթոռը Բաքվում բացված «Ռազմավարի զբոսայգու» մասին

Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է իրականացնել ազգամիջյան թշնամանքի հրահրման իր քաղաքականությունը․ Մայր Աթոռը Բաքվում բացված «Ռազմավարի զբոսայգու» մասին

Հայատյացության հերթական դրսևորում էր օրերս Բաքվում բացված, այսպես կոչված, «Ռազմավարի զբոսայգին»՝ հայ զինվորականներին և ռազմագերիներին պատկերող անմարդկային, նվաստացուցիչ տեսարաններով։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

«Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է իրականացնել ազգամիջյան թշնամանքի հրահրման իր քաղաքականությունը՝ անտեսելով միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար նորմերը։ Այսօր ադրբեջանական բանտերում շարունակում են նեղությունների և չարչարանքների ենթարկվել գերեվարված մեր զավակները, տառապում են հազարավոր տեղահանված և ունեզրկված ընտանիքներ, իսկ գրավված և հանձնված արցախյան տարածքներում չեն դադարում վայրագությունները մեր հազարամյա հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, դատապարտելով հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի հակամարդկայ ին և հակաբարոյական գործողությունները, կոչ է անում միջազգային հանրությանը, պատկան կազմակերպություններին ու կառույցներին պատշաճ գնահատականի  արժանացնել մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման, ազգի արժանապատվության վիրավորման այս երևույթները»։