կարևոր
2022 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-14 18:44

Փաշինյանը սպառնաց ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին՝ հաստատելով, որ իմքայլականները կկատարեն իր հրամանը

Փաշինյանը սպառնաց ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին՝ հաստատելով, որ իմքայլականները կկատարեն իր հրամանը

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, իր հրաժարականի և արտահերթ ընտրությունների վերաբերյալ հարցին պատասխանելով, Փաշինյանը սպառնաց, որ եթե ԱԺ ընդդմիմադիր խմբակցությունները խախտեն պայմանավորվածությունը, ապա. «Իմ քայլը խմբակցությունն ինձ կընտրի վարչապետ և դրանով թեման կփակվի»,- հայտարարեց Փաշինյանը:

«Հրաժարական պատրաստվում եմ տալ ապրիլի վերջին տասնօրյակում, որից հետո պատշաճ ընթացակարգերը պաշտպանելու համար 7-րդ օրը տեղի կունենան վարչապետի ընտրություններ, ես «Իմ քայլը» խմբակցության կողմից կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, որովհետև Սահմանադրության ձևակերպումները պարտադրում են, որ լինի վարչապետի թեկնածու, մյուս խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, «Իմ քայլը» խմբակցությունն ինձ վարչապետ չի ընտրի: Երկրորդ անգամ ես խմբակցության 1/3-ի կողմից կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, էլի վարչապետի այլ թեկնածու չի առաջադրվի, կրկին վարչապետ չի ընտրվի, ԱԺ-ն իրավունքի ուժով կհամարվի լուծարված, որից հետո հունիսի 20-ին կնշանակվեն արտահերթ ընտրություններ»:

Փաշինյանը նշեց, որ նրանք, ովքեր կփորձեն շեղվել ժողովրդի առաջ ստանձնած քաղաքական պայմանավորվածություններից, դա կլինի քաղաքական ինքնասպանություն:

Հիշեցնենք, որ մարտի 18-ին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարները հանդիպել են Փաշինյանին և հայտարարել, որ համաձայնել են հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ կազմակերպելուն: