կարևոր
467 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-14 18:27

Խոշոր հրդեհ Հյուսիսային պողոտայում. տարհանվել է 65 քաղաքացի

Խոշոր հրդեհ Հյուսիսային պողոտայում. տարհանվել է 65 քաղաքացի

Ապրիլի 14-ին, ժամը 17։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայի շենքերից մեկից ծուխ է նկատվում։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել Հյուսիսային պողոտա թիվ 5 հասցեում գտնվող «Լա Պիացցա» իտալական ռեստորանին հարակից շենքի ծխատարում։

Փրկարարները տարհանել են մոտ 65 քաղաքացու։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։32-ին, մարվել՝ 19։01-ին։ Այն հավանաբար բռնկվել է ռեստորանի ծխատարից: