կարևոր
392 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-14 18:20

ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ գումարտակի նահատակների պարգևատրման արարողությունը

Հ. Պարոնյանի անվան թատրոնում տեղի է ունենում «Կամավորական շարժում» ՀԿ-ի Գումարտակի նահատակների պարգևատրման արարողությունը:

Արցախի համար մղված մարտերում հերոսաբար զոհված գումարտակի  27 նահատակներից երկուսը հետմահու կպարգևատրվեն Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» շքանշանով, մյուսները՝  «Արիության համար» մեդալով:

Պարգևները կհանձնի Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը:

Կցուցադրվի նաև  գումարտակի մարտական ուղուն նվիրված «Կամավորները» փաստագրական ֆիլմը: