կարևոր
479 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-14 18:00

Արաբկիրի բաժնում նստած եմ, չգիտեմ ծիծաղեմ թե լացեմ․ Սարգիս Կարապետյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք ՀՅԴ քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանն այս պահին Ոստիկանության Արաբկիրի բաժնում է:

Սարգիս Կարապետյանը ոստիկանական բաժնից ֆեյսբուքյան հետևյալ գրառումն  է կատարել․ «Արաբկիրի բաժնում նստած եմ իրավախորհրդատուի սենյակում և չգիտեմ ծիծաղեմ թե լացեմ։

Համաձայն ոստիկանության զեկուցագրի ինձ բերման են ենթարկել Դեմիրճյան Բաղրամյան խաչմերուկից, որտեղ ես ճեղքել եմ ոստիկանության կազմած շղթան։

Հիմա միջնորդություն եմ ներկայացրել որպեսզի վեր հանեն նշված խաչմերուկում առկա տեսախցիկների ձայնագրությունը, որտեղից պարզ կդառնա թե արդյոք ես արել եմ ինձ վերագրվող հանցանքը։

Ոստիկանը ասում է խաչմերուկից չենք բերել, մի փոքր հեռվից որտեղ տեսախցիկը չի ֆիքսում։

Հարցնում եմ բա որ ոստիկանական շղթան հենց խաչմերուկում էր, որը փաստում են բազում տեսախցիկները ես ինչպե՞ս եմ հեռվում այն ճեղքել։

Սպասում եմ պատասխանի......

 Գնացին խորհրդակցեն գան»։