կարևոր
339 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-14 17:39

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ զինծառայողի աճյուն

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ զինծառայողի աճյուն

Ադրբեջանական կողմը Արցախի Մարտունու շրջանում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն՝ նշելով, որ դիակը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնքի վարչական տարածքից։

Հայ զինծառայողի ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Այսպիսով՝ պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներից տարհանված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1543։