կարևոր
1891 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-14 17:26

Մարդ, որը կործանման տարավ երկիրը, պետական համակարգը, բանակը, հերթական խաբեության նոր փուլն է սկսում․ Գեղամ Մանուկյան

Մարդ, որը կործանման տարավ երկիրը, պետական համակարգը, բանակը, հերթական խաբեության նոր փուլն է սկսում․ Գեղամ Մանուկյան

Այսօր ուղղակի որպես քաղաքացի գրառում եմ արել, այս իշխանությունն այնքան է վախենում ամեն մի քաղաքացուց, որ ոստիկանությունը բերել, լցրել է այստեղ, որովհետև հասկանում է՝ հոգեկան խանգարված մարդու նկատմամբ ժողովրդի վերաբերմունքն ինչպիսին է։ Այս մասին ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով իր՝ ԱԺ մոտ գնալու վերաբերյալ գրառմանը։

Ըստ Մանուկյանի՝ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթներում գերակշռում է սուտը և սուտ խոսելու հետ նա սկսել է մեղքը բոլորի վրա բարդել։

«Այսօր ՀՀ-ում բոլորին մեղավոր է հռչակում, իսկ ինքն ընդհանրապես մեղավոր չէ։ Չզարմանաք, որ վաղը զոհվածներին մեղավոր հռչակի, միայն թե իր դավաճանությունը, իր կառավարման արդյունքում պատերազմի պարտությունն իրենից հեռու տանի։ Այսօր ԱԺ-ում Նիկոլը սուտ էր խոսում «Լելե Թեփե»-ի մասին։ Այսօր ձեռքերը լվացած, ուրիշի վրա է մեղքը գցում, իր կինն է այդ օրը եղել Արցախի նախագահականում, ինքն ու կինն են առանձին սենյակից դուրս եկել, Արայիկ Հարությունյանն ու Արարատ Միրզոյանն էլ գլուխները կախ սպասել են, թե ինչ են ամուսիններով խոսելու, դուրս գան»,-ասաց նա, ապա անդրադարձավ իշխանական պատգամավորների ելույթներին ու հարցերին․

«Այսօր էլ ականատես եղանք ուսապարկերի մի նոր հերթական ստրկության դրսևորման հետ, երբ հոտնկայս, ծափերով կարող են դավաճանական ելույթը ողջունել։ Մարդը, որը կործանման է տարել ամեն ինչ, այսօր խաբեության նոր փուլն է սկսում՝ խոսելով լուսավոր ինչ-որ ապագայի մասին։ Նա մնալու է պարտված անցյալում, և ժողովուրդն այդպես էլ նրան տրորելու է այդ անցյալի մեջ։

Նա նշեց՝ իմքայլական Հովիկ Աղազարյանն ԱԺ-ում խոսել է «ազգ-բանակ» սկզբունքի մասին․ «Նրա կողքին նստած պատգամավորների մեծ մասն ազգ-բանակ կոնցեպտի դեմ 2 տարի պայքար է մղել, ԱԽ քարտուղարը ծաղրել է»,-նշեց Մանուկյանը։

Վերջինս հայտարարեց, որ այսօր, երբ իշխանությունը խոսում է ԱԺ արտահերթ ընտրությունների մասին, դա նրա բարի կամքի դրսևորումը չէ․ ««Հայրենիքի փրկության շարժման» անդադար պայքարի արդյունքն է, որ Նիկոլի փրկօղակներից մեկը դարձավ արտահերթ ընտրությունների թեզը, որ դրել է շրջանառության մեջ։ Չլիներ փողոցային պայքարը, ամբողջ երկրով քաղաքական պայքարը՝ այս իշխանության հեռացման համար, նա կնստեր, արտահերթ ընտրությունների մասին չէր էլ մտածի»,-ասաց նա։