կարևոր
310 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-14 16:44

Կառավարության ծրագիրը լրջագույն սահմանադրական ինստիտուտ է, այն անգամ Կառավարության հրաժարականի հիմք է․ Գևորգ Դանիելյան

Կառավարության ծրագիրը լրջագույն սահմանադրական ինստիտուտ է, այն անգամ Կառավարության հրաժարականի հիմք է, եթե հավանության չի արժանանում (Սահմանադրության 158-րդ հոդված): Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրառում է կատարել.

«Ընդ որում, ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցի բովանդակությունը, ինչպես նաև քննարկման կարգը իմպերատիվ կանոնակարգված է Սահմանադրությամբ (156-րդ հոդծ) և օրենքներով, այդ թվում՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով (հատկապես՝ 127-րդ հոդվածով): Ի դեպ, հիմնական զեկույցի համար սահմանված է մինչև 1 ժամ, ինչը համաչափ իրավական հնարավորություն է, եթե այն ճիշտ կիրառվի: Միաժամանակ, այն նախատեսված չէ նախընտրական քարոզչության բնույթի ելույթների համար և ստույգ պետք է սահմանափակվի բացառապես Կառավարության կողմից ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին հաշվետվությամբ …»։

Նշենք, որ այսօր Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցն էր ներկայացնում, որը սակայն զուգորդվում էր տարատեսակ զգացմունքային և մեղադրական ելույթներով: