կարևոր
348 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-14 16:14

«Հայոց ցեղասպանությունը» խորագրով նկարների ցուցահանդես է անցկացվել Թբիլիսիի Ազատության հրապարակում

Թբիլիսիի Ազատության հրապարակում անցկացվել է «Հայոց ցեղասպանությունը» խորագրով նկարների ցուցահանդես։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանատունը․

«Ցուցահանդեսին ներկայացված են եղել Հայոց ցեղասպանության, Բաքվի ու Սումգայիթի ջարդերի, ինչպես նաև Արցախում և Նախիջևանում ադրբեջանական վանդալիզմի զոհ դարձած հայկական մշակութային կոթողների նկարները։

Ցուցահանդեսը կազմակերպել էր «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը»։