կարևոր
489 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-14 15:16

Տ. Սիփան վարդապետ Գևորգյանը կարգալույծ է արվել ծառայության վայրն ինքնակամ լքելու համար

Տ. Սիփան վարդապետ Գևորգյանը կարգալույծ է արվել ծառայության վայրն ինքնակամ լքելու համար

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ․ Սիփան վարդապետ Գևորգյանը՝ ծառայության վայրն ինքնակամ լքելու կարգազանց ընթացքի համար։

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արթուր Գևորգյան ավազանի անունով:

Հիշեցնենք, որ 2021 թ.-ի մարտի 19-ին Տ. Սիփան վարդապետ Գևորգյանը, ազատվելով Վանորեից տեսչությունում ստանձնած պարտականություններից, իր հոգևոր ծառայությունը շարունակելու էր Վիրահայոց թեմում։