կարևոր
369 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-14 15:06

Արմավիրի մարզում 106 տարեկանում կյանքից հեռացել է ցեղասպանությունը վերապրած Օվսաննա Միրխանյանը

Արմավիրի մարզում 106 տարեկանում կյանքից հեռացել է ցեղասպանությունը վերապրած Օվսաննա Միրխանյանը

Կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Օվսաննա Միրխանյանը, որը բնակվում էր Արմավիրի մարզի Լենուղի գյուղում: Այս մասին հայտնել է Օվսաննա Միրխանյանի որդին՝ Սարգիս Միրախանյանը, նշելով, որ մայրը 106 տարեկան էր:

«Նա բարդ վիրահատություններ էր տարել: Բացի այդ, բակում ընկնելու պատճառով չէր կարողանում անկողնուց վեր կենալ: Մենք 5 երեխա ենք: Մայրս 2 դուստր է ունեցել Սիրիայում. մահացել են»,-ասել է Սարգիս Միրախանյանը:

Արմավիրի մարզպետի մամուլի խոսնակ Հերմինե Վարդանյանի խոսքով՝ Օվսաննա Միրխանյանը վերջինն էր ցեղասպանությունը վերապրածներից, որը բնակվում էր Արմավիրի մարզում:

«Վերջին 1-2 տարվա ընթացքում Արմավիրի մարզի բնակավայրերում ցեղասպանությունից ողջ մնացած 4 բնակիչ ունեինք: Նախորդ տարվա տվյալներով՝ մարզում բնակվում էին ցեղասպանությունը վերապրած ու ողջ մնացած 2 հոգի, որոնցից մեկը՝ Օվսաննա Միրխանյանն էր: Ավելի վաղ՝ այս տարի, մահացել էր նաև Վարդանաշեն գյուղում բնակվող մյուս տատիկը՝ Եպրաքսի Գևորգյանը, որը նույնպես ցեղասպանությունը վերապրածներից էր»,-մանրամասնել է Վարդանյանը: