13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, Միավորված աշխատանքային կուսակցության հիմնադիր-նախագահ Գուրգեն Արսենյանին, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության համահիմնադիր Դավիթ Սանասարյանին և «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին:
Նշված կուսակցություններն Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ օրերս հայտարարությամբ դիմել էին Հանրապետության նախագահին:
Նախագահի հետ հանդիպմանը կուսակցությունների ղեկավարները ներկայացրել են օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրենց մոտեցումներն ու դիրքորոշումները:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում 82 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվող հիմնական փոփոխությունը վերաբերում է ռեյտինգային ցուցակները հանելուն: Առաջարկվում է ընտրությունների գնալ մաքուր համամասնական ընտրակարգով: