կարևոր
1903 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-14 14:23

Նախագահը չի շտապում ստորագրել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին ԱԺ ընդունած օրենքը

Նախագահը չի շտապում ստորագրել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին ԱԺ ընդունած օրենքը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, Միավորված աշխատանքային կուսակցության հիմնադիր-նախագահ Գուրգեն Արսենյանին, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության համահիմնադիր Դավիթ Սանասարյանին և «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին:

Նշված կուսակցություններն Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ օրերս հայտարարությամբ դիմել էին Հանրապետության նախագահին:

Նախագահի հետ հանդիպմանը կուսակցությունների ղեկավարները ներկայացրել են օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրենց մոտեցումներն ու դիրքորոշումները:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում 82 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվող հիմնական փոփոխությունը վերաբերում է ռեյտինգային ցուցակները հանելուն: Առաջարկվում է ընտրությունների գնալ մաքուր համամասնական ընտրակարգով: