կարևոր
421 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-14 14:16

Բելառուսի նախագահն իր օգնությունն է առաջակել Ալիեւին, իր խոսքով, «հակամարտության հետեւանքով տուժած շրջանների վերականգնման հարցում»

Բելառուսի նախագահն իր օգնությունն է առաջակել Ալիեւին, իր խոսքով, «հակամարտության հետեւանքով տուժած շրջանների վերականգնման հարցում»

Բաքվում բանակցություններ են անցկացրել Ադրբեջանի եւ Բելառուսի նախագահները:

Իլհամ Ալիեւը հույս է հայտնել, որ Բելառուսը՝ որպես Հայաստանի գործընկեր, ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում դաշնակից, նաեւ որպես Ադրբեջանի մտերիմ պետություն, կարող է կարեւոր դեր խաղալ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ շփումների հաստատման հարցում:

Ալեքսանդր Լուկաշենկոն էլ ողջունել է ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին պայմանավորվածությունը՝ նշելով, թե դա քաղաքական կարեւոր որոշում է, որը պետք է դառնա տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքը: Լուկաշենկոն ասել է, որ այս հարցում իր դիրքորոշմանը ծանոթ են թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում:

Բելառուսի նախագահը նաեւ Մինսկի օգնությունն է առաջակել Ալիեւին, իր խոսքով, հակամարտության հետեւանքով տուժած շրջանների, այսինքն՝ Արցախի բռնազավթված տարածքների վերականգնման գործում: Լուկաշենկոն նշել է, որ այս հարցը նաեւ երեկ են
 հանգամանալից քննարկել Ալիեւի հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, որը, նշեմ, տեւել էր 5 ժամ:

Հավելենք, որ Բելառուսը Ադրբեջանին սպառազինություն վաճառող հիմնական երկրներից մեկն է: