Բաքվում բանակցություններ են անցկացրել Ադրբեջանի եւ Բելառուսի նախագահները:
Իլհամ Ալիեւը հույս է հայտնել, որ Բելառուսը՝ որպես Հայաստանի գործընկեր, ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում դաշնակից, նաեւ որպես Ադրբեջանի մտերիմ պետություն, կարող է կարեւոր դեր խաղալ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ շփումների հաստատման հարցում:
Ալեքսանդր Լուկաշենկոն էլ ողջունել է ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին պայմանավորվածությունը՝ նշելով, թե դա քաղաքական կարեւոր որոշում է, որը պետք է դառնա տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքը: Լուկաշենկոն ասել է, որ այս հարցում իր դիրքորոշմանը ծանոթ են թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում:
Բելառուսի նախագահը նաեւ Մինսկի օգնությունն է առաջակել Ալիեւին, իր խոսքով, հակամարտության հետեւանքով տուժած շրջանների, այսինքն՝ Արցախի բռնազավթված տարածքների վերականգնման գործում: Լուկաշենկոն նշել է, որ այս հարցը նաեւ երեկ են
հանգամանալից քննարկել Ալիեւի հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, որը, նշեմ, տեւել էր 5 ժամ:
Հավելենք, որ Բելառուսը Ադրբեջանին սպառազինություն վաճառող հիմնական երկրներից մեկն է: