24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ապրիլի 14-ին՝ 18:00-ին, Հ. Պարոնյանի անվան թատրոնում տեղի կունենա «Կամավորական շարժում» ՀԿ-ի Գումարտակի նահատակների պարգևատրման արարողությունը:
Արցախի համար մղված մարտերում հերոսաբար զոհված գումարտակի 27 նահատակներից երկուսը հետմահու կպարգևատրվեն Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» շքանշանով, մյուսները՝ «Արիության համար» մեդալով:
Պարգևները կհանձնի Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը:
Կցուցադրվի նաև գումարտակի մարտական ուղուն նվիրված «Կամավորները» փաստագրական ֆիլմը:
«Կամավորական շարժում» ՀԿ խորհուրդ