կարևոր
298 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-14 12:44

Արյունաբանական կենտրոնին անհրաժեշտ են արյան բոլոր խմբերի արյուն. հայտարարություն

Արյունաբանական կենտրոնին անհրաժեշտ են արյան բոլոր խմբերի արյուն. հայտարարություն

Ռ․ Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը արյան կարիք ունի, այդ մասին հայտարարություն է տարածել։

«Հարգելի քաղաքացիներ, անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերն առանց բացառության։ Ակնկալում ենք ձեր աջակցությունը:

Կյանքի համար պայքարող բազմաթիվ մարդիկ ունեն ձեր արյան կարիքը։ Դարձե՛ք այն դոնորը, ում շնորհիվ կշարունակի բաբախել ևս մեկ սիրտ։

Հիշեք՝ աշխարհում գոյություն չունի որևէ դեղամիջոց, որը կարող է փոխարինել արյանը։

Արյան բանկն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից մինչև 12:30:

Դոնորների ընդունումն իրականացվում է անձը հաստատող փաստաթղթով:

 Հեռ. 010-28-38-23»: