կարևոր
184 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-14 12:04

Ուշի գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ

Ուշի գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ

Ապրիլի 14-ին, ժամը 09։07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուշի գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ուշի գյուղի ոլորաններում «DAF» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել ձորակը (մոտ 6 մ):

Ըստ նախնական տվյալների՝ վարորդը հայտնվել է բեռնատար ավտոմեքենայի տակ և տեղում մահացել․ կատարվել են դուրսբերման աշխատանքներ։

Փրկարարները դուրս են բերել քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։