կարևոր
243 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-14 11:48

ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստը

Մեկնարկել է ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստը։ Խորհրդի 32 անդամից ներկա է 17-ը։

Հիշեցնենք, որ կառավարության ներկայացուցիչ հանդիսացող խորհրդի 15 անդամները դիմում են գրել և դադարեցրել անդամությունը խորհրդին։ «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամի ղեկավար Խաչիկ Աբաջյանը Facebook-յան իր էջում գրառում է արել, որում ասվել է, որ եթե ևս մեկ հոգի դիմում գրի, ապա ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը կլուծարվի:

Հիշեցնենք նաև, որ նախօրեին ԵՊՀ գիտական խորհրդի անդամները դիմել էին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու պահանջով: