կարևոր
1530 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-14 11:27

Զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Խրամորթի, Քաջավանի և Մարտակերտի տարածքներում

Զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Խրամորթի, Քաջավանի և Մարտակերտի տարածքներում

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի, Մարտունու շրջանի Քաջավան տեղամասի և Մարտակերտ քաղաքի հարակից տարածքներում:

Ռազմագործողությունների ընթացքում թիրախավորված հրետակոծության հետևանքով, Արցախի ամբողջ տարածքում դեռևս կան կյանքի համար վտանգ ներկայացնող պայթուցիկ առարկաներ, զինատեսակների մնացորդներ:

ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր բնակիչներին, լինել չափազանց ուշադիր: Անծանոթ առարկա հայտնաբերելու դեպքում, եթե անգամ վստահ եք, որ այն վտանգ չի նեկայացնում՝ անհապաղ դիմեք ԱԻՊԾ- 911 հազանգման կենտրոն: