կարևոր
306 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-14 10:10

Շիրակի մարզպետարանը շարունակում է փակ մնալ․ գերիների հարազատները դեռ այստեղ են

Շիրակի մարզպետարանը շարունակում է փակ մնալ․ գերիների հարազատները դեռ այստեղ են

Շիրակի մարզպետարանը շարունակում է փակ մնալ, գերիների հարազատներն այստեղ են եւ նրանց պահանջը չի փոխվել: Նրանք պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Հիշեցնենք, որ երեկ լարված իրավիճակ էր ստեղծվել Շիրակի մարզպետարանում: Ոստիկանները բռնի ուժով հեռացրել են բողոքի ակցիա անցկացնող գերիների հարազատներին, որի ժամանակ ապակի է կոտրվել: Խոսքը պատերազմի ավարտից հետո Արցախի Խծաբերդ գյուղից գերեվարված շիրակցի պահեստազորայինների մասին է:

Նրանց հարազատների հետ երեկ հանդիպել է Շիրակի մարզի ԱԱԾ վարչության պետը, փորձել է բանակցել, որ ազատեն շենքը:

Նշենք, որ երեկ Շիրակի մարզում է Հայաստանում Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությունը: