կարևոր
342 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-13 23:04

Մահացել է հայտնի ռեժիսոր Ռիչարդ Ռաշը

Մահացել է հայտնի ռեժիսոր Ռիչարդ Ռաշը

91 տարեկան հասակում մահացել է ամերիկացի հայտնի ռեժիսոր, The Stunt Man ֆիլմի համար երկու անգամ «Օսկար»-ի նոմինացված Ռիչարդ Ռաշը: Այդ մասին հաղորդում է Variety պարբերականը:   

Ռաշն «Օսկար»-ի է նոմինացվել 1981 թվականին՝ «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն սցենար» անվանակարգերում:

Ինչպես նշում է պարբերականը, Ռաշի կինը հայտնել է, որ ռեժիսորը վաղուց ունեցել է խնդիրներ առողջության հետ: