կարևոր
405 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-13 22:48

Բժշկական կենտրոնի դիմացի այգում ծառահատումների արդյունքում ավելի քան 1․2 մլն դրամի վնաս է պատճառվել․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

2021 թվականի մարտի 30-ին news.am տեղեկատվական կայքում «Սլավմեդ» բժշկական կենտրոնի դիմացի այգում կատարված ծառահատումների վերաբերյալ տեղադրված տեսանյութի հիման վրա Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Երեւանի տարածքային բաժնի աշխատակիցները տեղում կատարել են տարածքի ուսումնասիրություն, որի արդյունքում արձանագրվել է 24 տարբեր տրամագծի «Այլանթ» տեսակի ծառերի հատված կոճղ:

Հաշվարկվել է բուսական աշխարհին պատճառված վնաս: Համապատասխան նյութերը ուղարկվել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին:

Մանրամասները՝ տեսանյութում: