կարևոր
367 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-13 22:32

Ռազմական համալսարանում անցկացվել է գիտական կոնֆերանս

Ռազմական համալսարանում անցկացվել է գիտական կոնֆերանս

ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է «Ռազմաուսումնական հաստատություններում գրավչության հիմնահարցերը» խորագրով 17-րդ գիտական կոնֆերանսը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են ռազմաուսումնական հաստատությունների գրավչության բաձրացման, բարեվարքության և որակյալ կրթության վերաբերյալ մի շարք արդիական թեմաներ: Բովանդակալից զեկուցումներով հանդես են եկել ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի, ՀՀ ՊՆ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիայի, ինչպես նաև ՊՆ և ԶՈՒ ստորաբաժանումների ներկայացուցիչներ: