01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է «Ռազմաուսումնական հաստատություններում գրավչության հիմնահարցերը» խորագրով 17-րդ գիտական կոնֆերանսը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են ռազմաուսումնական հաստատությունների գրավչության բաձրացման, բարեվարքության և որակյալ կրթության վերաբերյալ մի շարք արդիական թեմաներ: Բովանդակալից զեկուցումներով հանդես են եկել ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի, ՀՀ ՊՆ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիայի, ինչպես նաև ՊՆ և ԶՈՒ ստորաբաժանումների ներկայացուցիչներ: