կարևոր
1250 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-13 22:11

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության համար Հայոց Ցեղասպանության ճանաչումը կմնա անշեղելի սկզբունք. Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության համար Հայոց Ցեղասպանության ճանաչումը կմնա անշեղելի սկզբունք. Այս մասին կարդում ենք Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի պաշտոնական էջում:

«Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան համար Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը եւ մեր ժողովուրդին բռնաբարուած իրաւունքներուն վերադարձի պահանջքը կը մնան անշեղելի սկզբունք՝ վեր ներքին թէ արտաքին աշխարհաքաղաքական նկատումներէ ու շահերէ։ Պայմանները ու իշխանութիւնները, անձերն ու մօտեցումները կրնան փոխուիլ, սակայն ազգի մը իրաւունքները կը մնան անփոփոխ ու անբռնաբարելի»։