կարևոր
588 դիտում, 6 ամիս առաջ - 2021-04-13 21:47

Ավտովթար՝ Շիրակի մարզում. բախվել են BMW-ն, Volkswagen Passat-ն ու ВАЗ 2107-ը. կան վիրավորներ

Ավտովթար՝ Շիրակի մարզում. բախվել են BMW-ն, Volkswagen Passat-ն ու ВАЗ 2107-ը. կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ ժամը 14:50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 110-րդ կ հատվածում բախվել են Գյումրիի բնակիչ, 73-ամյա Իգնատոս Ս.-ի վարած  Volkswagen Passat մակնիշի, Վահրամաբերդ գյուղի բնակիչ, 45-ամյա Արմեն Հ.-ի վարած BMW մակնիշի և Ձորակապ գյուղի բնակիչ, 53-ամյա Իշխան Բ.-ի վարած ВАЗ  2107 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 07-ի վարորդն ու նրա ուղևորներ, Գյումրիի բնակիչ, 71-ամյա Մելինե Ս.-ն, Արևիկ գյուղի բնակիչ, 39-ամյա Շուշան Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Ժամանել են նաև  նույն վաշտի ավագ հետաքննիչներ Նաիրի Գասպարյանն ու  Դավիթ Ասատրյանը, սակայն մարզի դատախազի հանձնարարականով  վթարի փաստով  նախաքննություն սկսելու համար ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: