24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Իլհամ Ալիեւը համալսարանում տեղի ունեցած գիտաժողովի ժամանակ չնայած հայտարարել է, թե իբր Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, սակայն, խոսել է Զանգեզուրի մասին՝ այն ներկայացնելով, որպես Ադրբեջանի պատմական տարածք:
Նրա խոսքով՝ ադրբեջանական է նաեւ Սեւանա լճի տարածքը եւ անգամ Երեւանը: «Ադրբեջանցիները, այդ թվում իմ նախնիները, ապրել են այնտեղ»,- ասել է Ալիեւը՝ հավելելով, որ այնտեղ անպայման կվերադառնան:
Նրա խոսքով, սակայն, վերադարձը չի լինի տանկերով: ««Այո, մենք կվերադառնանք այնտեղ: Ես չեմ ասել, որ մենք տանկերով կվերադառնանք: Եթե վերադառնում ենք Զանգեզուրի միջանցք, եթե օգտվելու ենք այս ճանապարհից, ապա ինչու՞ չվերադառնանք Երեւան: Ժամանակը կգա, մենք կանենք դա», - ասել է Ալիեւը:
Հատկանշական է, որ հայկական պետական «Արմենպրես» գործակալությունը համատեքստից դուրս վերցրել է Ալիեւի ելույթի միայն մի հատվածը և առաջ տարել Բաքվի այն թեզը, թե «Ադրբեջանը Հայաստանից տարածքային պահանջներ չունի», ըստ էության՝ անտեսելով ելութի մյուս՝ առավել հավակնոտ, հայկական պետականության և Հաայստանի տարածքների հանդեպ ադրբեջանական նկրտումները հաստատող բարձրագոչ հատվածները: