19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
«Իմ քայլը» խմբակցությունը տապալել է սեփական թեկնածությունը:
Ազգային Ժողովը գաղտնի քվեարկությամբ հավանություն չի տվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում Լեւոն Բունիաթյանի թեկնածությանը:
Նրան աջակցել է 132-ից ընդամենը 13 պատգամավոր: Հատկանշական է, որ Բունիաթյանին առաջադրել էր «Իմ քայլը»:
Թեկնածուին բազմաթիվ հարցեր են տվել, սակայն պատգամավորները բողոքել են, որ վերջինը պատրաստված չի եղել, չի տիրապետել տվյալ ոլորտի համապատասխան գիտելիքներին:
Հիշեցնենք, որ Բունիաթյանի թեկնածությունն Ազգային ժողովում ներկայացրել էր Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Թունյանը հայտնել է, որ Բունիաթյանը մասնագիտությամբ ինժեներ է, աշխատել է Energy Group ընկերությունում՝ որպես տեխնիկական տնօրեն: