կարևոր
956 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-13 17:43

Լրագրողի եւ Հակոբ Արշակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրգործ չի հարուցվի

Լրագրողի եւ Հակոբ Արշակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրգործ չի հարուցվի

Հատուկ քննչական ծառայությունը մերժել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանի եւ լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործի հարուցումը: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից:  

«Նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով»,- նշում են ՀՔԾ-ից:

Հիշեցնենք, որ լրագրող Փայլակ Ֆահրադյանը մարտի 18-ին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ սրճարանում իր վրա է հարձակվել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Դատախազությունը գործն ուղարկել էր Հատուկ քննչական ծառայություն:

Միջադեպից հետո Հակոբ Արշակյանը նախագահի հրամանագրով ազատվել է պաշտոնից՝ առանց հիմքերը նշելու: