04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
2021 թվականի ապրիլի 12-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 67 սանտիմետր բարձրության վրա։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից:
Նախորդ տարվա նույն օրվա համեմատ Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 20 սանտիմետրով: 2021 թվականի հունվարի 9-ից մինչեւ ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորգետնյա հոսքը, Սեւանա լիճ է տեղափոխվել 40 միլիոն 565 հազար խորանարդ մետր ջուր։ Վերջին օրերին Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում։